Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել
Տնտեսություն
11:19 25/07/2016
Աշխարհ

Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում ավարտված էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:

Մասնավորապես, Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI նավթի սեպտեմբերյան  ֆյուչերսների արժեքները նվազել են 0,29%-ով՝  հասնելով 44,06 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսներն էլ նվազել են 0,26%-ով՝ հասնելով բարելի համար 45,57 դոլարի։

Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:

 

Placeholder
Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել