Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Նոր Հայաստան» շարժման անդամ Ալեք Ենիգոմշյանը Խորենացի փողոցում լրագրողներին հայտարարեց, որ ՊՊԾ գնդի ներսում արդեն 30 ժամից ավելի է անջատվել է էլեկտրականությունը, չկա բժշկական ծառայություն, սնունդ, գիշերվանից սկսած նաև հեռախոսակապ:
Նա նշեց, որ եթե այդ խնդիրները մինչև երեկո չլուծվեն, գնդի տարածքում հավաքված քաղաքացիների հետ միասին կորոշեն, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն:
Նա տեղեկացրեց, որ «Սասնա ծռեր» խմբի անդամների համաձայնությամբ, բանակցությունները շարունակվելու են «Սիսական» գնդի հրամանատար Աշոտ Մինասյանի հետ:
«Մեր պահանջն է, որ բանակցող անձնավորությունը ժողովրդին տեղեկացնի բանակցությունների ընթացքից, ժողովրդի ներկայացուցիչներին, հանձինս նախաձեռնող խմբի, հնարավորություն տրվի կապի մեջ լինել տղաների հետ: Տղաների մեկուսացումը բանակցությունների ոգուն ոչ հարիր երևույթ է»,- նշեց Ա. Ենիգոմշյանը:
Ասուլիսի մանրամասները՝ տեսանյութում: