Էրդողանը բացատրել է, թե ինչու է պետք մահապատժի վերադառնալ
Քաղաքական
11:08 26/07/2016
Տարածաշրջան

Էրդողանը բացատրել է, թե ինչու է պետք մահապատժի վերադառնալ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է փոխել Սահմանդրությունն ու  վերականգնել մահապատիժը, քանի որ այդ մասին իրեն խնդրում է ժողովուրդը: Փոխանցում է  «Վեստի.ռու»-ն: 

Նրա խոսքով, քաղաքացիների մեծամասնությունը կողմ է արտահայտվում պատժի նման խիստ միջոցներին, այդ պատճառով էլ իշխանությունները չեն կարող արհամարհել ժողովրդի կարծիքը:

Աղբյուրը հիշեցնում է, որ Էրդողանը նման հայտարարությամբ հանդես է եկել այն բանից հետո, երբ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը բացառել է Թուրքիայի ԵՄ-ին միանալը, եթե իշխանությունները վերականգնեն մահապատիժը:

Թուրքիայի ԱԳՆ-ից այս հայտարարությանն արձագանքել են, որ Եվրոպան իրավունք չունի սպառնալ Անկարային, քանի որ Թուրքիան եվրոպական արժեքների կողմնակից է: Մահապատիժը երկրում վերացվել է 1984 թվականին:

Placeholder
Էրդողանը բացատրել է, թե ինչու է պետք մահապատժի վերադառնալ