Սիսիանի քաղաքապետի  ընտրությունը թեժ է լինելու. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:36 27/07/2016
Հայաստան

Սիսիանի քաղաքապետի ընտրությունը թեժ է լինելու. «Ժողովուրդ»

Հոկտեմբերի 2-ին  տեղի ունենալիք Սիսիանի քաղաքապետի  ընտրություններում  բավական թեժ պայքար  է սպասվում։  «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանական թեկնածուն լինելու է  ՀՀԿ անդամ Սամվել Թանգյանը, որը Սյունիքի մարզպետարանի  գյուղատնտեսության  վարչության պետն է։ 

Նրանից բացի՝ Սիսիանի քաղաքապետի պաշտոնի համար  հնարավոր է առաջադրվի  նաև Սիսիանի նախկին  քաղաքապետ  Լավրենտ Սարգսյանի որդին՝  Արթուր Սարգսյանը։  Վերջինս զբաղեցնում է ՀՀ պետական եկամուտների  կոմիտեի մաքսային ծառայության նախաբացթողումային հսկողության բաժնի  պետի պաշտոնը։ Կապանում,  ամենայն հավանականությամբ, կրկին քաղաքապետ կդառնա Աշոտ Հայրապետյանը։  Իսկ ինչ վերաբերում է Գորիս և Մեղրի քաղաքներին, այստեղ կատարյալ անորոշություն է տիրում։ 

Ինչպես հայտնի է՝ ՀՀ իշխանությունները  վերը նշված  քաղաքների  հարևանությամբ գտնվող  բոլոր գյուղերը  միավորել են այդ երկու  համայնքների մեջ, և այժմ դրանց բնակիչները ևս պետք է Գորիսի և Մեղրիի քաղաքապետեր ընտրեն։ 

Placeholder
Սիսիանի քաղաքապետի ընտրությունը թեժ է լինելու. «Ժողովուրդ»