Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գոռ Ղլեչյանը. «Դատապարտյանլներ հիվանդանոց» տեղափոխվածների վիճակը գնահատում բավարար
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխված Աշոտ Պետրոսյանն ու Հովհաննես Հարությունյանը գտնվում են բժիշկների վերահսկողության տակ: Այս մասին Panprama.am-ին հայտնեց ԱՆ քրեակատարողական վարչության մամուլի խոսնակ Գոռ Ղլեչյանը:
«Նրանց վիճակը գնահատվում է բավարար»,-ասաց նա:
Մինչ ՔԿՀ տեղափոխվելը նրանք վիրահատության են ենթարկվել «Էրեբունի» ԲԿ-ում: Կենտրոնի ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Հարություն Մանգոյանի խոսքով Աշոտ Պետրոսյանը ստացել է երկու ստորին վերջույթների հրազենային գնդակային վիրավորում և աջ ազդոսկրի կոտրվածք: Հովհաննես Հարությունյանը ստացել է աջ ազդոսկրի կույր հրազենային վնասվածք, աջ սրունքի միջանցիկ հրազենային վնասվածք՝ սրունքի ոսկրերի կոտրվածքով:
Հիշեցնենք, որ Աշոտ Պետրոսյանին ու Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրի 219 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: