Պետերբուրգում «հագցնելու» են Միքելանջելոյի «Դավիթ»-ին
Մշակույթ
18:04 27/07/2016
Աշխարհ

Պետերբուրգում «հագցնելու» են Միքելանջելոյի «Դավիթ»-ին

Սանկտ Պետերբուրգում «Միքելանջելո. Աշխարհի արարումը» մուլիմեդիա ցուցադրության կազմակեպիչները  որոշել են «Դավիթ» քանդակի կրկնօրինակին «հագցնել»:  Այն տեղադրված  է Սուրբ Աննա եկեղեցու հարևությամբ: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը:

Որոշում է ընդունվել քաղաքացու բողոքից հետո, ով հայտարարել է, որ քանդակը փչացնում է քաղաքի տեսքը և երեխաների վրա վատ է ազդում:

«Ինչպե՞ս կարելի է առանց տաբատի այս տղամարդուն  կանգնեցնել քաղաքի կենտրոնում դպրոցի և եկեղեցու հարևանությամբ: Այս հսկան խեղաթյուրում է մանկական հոգիները»,- նշված է նամակի մեջ:

Ակցիայի կազմակերպիչներն արշավ են սկսել՝ «Հագցրու Դավիթին». մինչև օգոստոսի 15-ը նրանք Պետերբուրգի քաղաքացիներից առաջարկներն են ընդունելու քանդակի հագուստի հետ կապված, այնուհետև ընտրելու լավագույն տարբերակն ու կարելու կոստյում:

Ցուցահանդեսի կազմակերպիչները խոստացել են, որ մինչև ուսումնական տարվա սկիզբ Միքելանջելոյի քանդակը հագուստով կլինի:

Մուլտիմեդիա ցուցադրությունը բացվել է մայիսի 22-ին, շարունակվելու է մինչև հոկտեմբերի 2-ը:
 

Placeholder
Պետերբուրգում «հագցնելու» են Միքելանջելոյի «Դավիթ»-ին