«Հայաստանի իրական հարստությունը»՝ Հայկ Մելքոնյանի լուսանկարներում
Մշակույթ
12:06 27/07/2016
Հայաստան

«Հայաստանի իրական հարստությունը»՝ Հայկ Մելքոնյանի լուսանկարներում

«Նարեկացի» արվեստի միությունում բացվել է Հայկ Մելքոնյանի «Մի դիմանկարի պատմություն» խորագրով լուսանկարների շարքը: Panorama.am-ի հետ զրույցում Հայկ Մելքոնյանն ասաց, որ այս ցուցահանդեսի նպատակն է ցույց տալ  Հայաստանի իրական հարստությունը՝ մարդկանց:

«Ինձ հանդիպած ամեն մի մարդ հարստացրել է ինձ իր կյանքի փորձով, նոր մտքերով և ես շատ շնորհակալ եմ իրենց»,- ասաց լուսանկարիչը:  

Հ. Մելքոնյանի  այս շարքում ներկայացված բոլոր դիմանկարներում հայաստանցիներն են՝ իրենց բնորոշ պայմաններում, իրենց առօրյա կյանքում:

Այս ցուցահանդեսը Հայկ Մելքոնյանի՝ 4 մասից բաղկացած ցուցահանդեսի երկրորդ մասն է: Առաջին մասի բացումը եղել է ապրիլի 24-ին «Քարացած ժամանակ» խորագրով:

Լուսանկարիչը տեղեկացրեց, որ հաջորդ  շարքը նվիրված է լինելու Հայաստանի բնությանը, իսկ եզրափակիչ ցուցահանդեսում ներկայացվելու են  շարքերի բոլոր լուսանկարները՝ «Հայկական աշխարհներ» խորագրով:

«Ցուցահանդեսի անվանումը դեռ պայմանական է»,- հավելեց Հ. Մելքոնյանը:

«Մի դիմանկարի պատմություն» ցուցահանդեսը կգործի մինչև հուլիսի 31-ը:

Panorama.am-ը, որ թերևս զերծ է մնում կոչերից, այս անգամ կոչ կանի՝  նայեք այս տաղանդավոր լուսանկարչի գործերը և բոլորովին նոր, անսպասելի կերպով կբացահայտեք նույնիսկ ամենածանոթ ու ամենահարազատ հարստությունը՝ մարդուն:

Placeholder
«Հայաստանի իրական հարստությունը»՝ Հայկ Մելքոնյանի լուսանկարներում