Շփման գծում արձանագրվել են հակառակորդի հետախուզական անօդաչու թռչող սարքերի թռիչքներ. ԼՂՀ ՊՆ
Քաղաքական
09:25 27/07/2016
ԼՂՀ

Շփման գծում արձանագրվել են հակառակորդի հետախուզական անօդաչու թռչող սարքերի թռիչքներ. ԼՂՀ ՊՆ

Հուլիսի 26-ի լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է  14 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 100 կրակոց: Այս մասին հայտնում են ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից: 

Բացի հրադադարի պահպանման ռեժիմի վերոնշյալ խախտումներից, շփման գծի հարավային ուղղությամբ արձանագրվել են նաև հակառակորդի հետախուզական անօդաչու թռչող սարքերի թռիչքներ:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ուշադիր հետևել են առաջնագծում տեղ գտնող զարգացումներին և համապատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Placeholder
Շփման գծում արձանագրվել են հակառակորդի հետախուզական անօդաչու թռչող սարքերի թռիչքներ. ԼՂՀ ՊՆ