Արսինե Խանջյանին բերման ենթարկելու փաստը Կանադայում մեծ աղմուկի առիթ է դարձել. ՀԺ
Օրվա մամուլ
09:57 28/07/2016

Արսինե Խանջյանին բերման ենթարկելու փաստը Կանադայում մեծ աղմուկի առիթ է դարձել. ՀԺ

Խորենացի փողոցի ոստիկանները երեկ բերման ենթարկեցին կանադահայ  հայտնի դերասանուհի, աշխարհահռչակ ռեժիսոր Ատոմ Էգոյանի կնոջը՝ Արսինե Խանջյանին։ Ոստիկանների այս քայլը երեկ արձագանք գտավ կանադական առաջատար ԶԼՄ-ներում։ Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:

ICI Radio Canada-ն հրապարակել էր  Արսինեի նկարը՝ նրան բերման ենթարկելիս, նկարագրել, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում և արձանագրել, թե ինչպես են իրավապահները  բերման ենթարկում Կանադայի քաղաքացի դերասանուհուն։  Նյութը վերնագրված է. «Ձերբակալվել է կանադահայ  դերասանուհի Արսինե Խանջյանը»։ 

«Երեկոյան Արսինեին ձերբակալելու մասին  տեղեկություններ  հայտնեցին  նաև կանադական  հեռուստաընկերությունները։ Հայ իրավապահների սույն  անխոհեմ ու սկանդալային քայլը  Կանադայում մեծ աղմուկի առիթ է դարձել։  Արսինե Խանջյանը Հայաստան է եկել ֆիլմում նկարահանվելու։  Նա նախօրեին գնացել էր Խորենացի փողոց և հանդես եկել ելույթով՝ ի պաշտպանություն ժողովրդի և «Սասնա ծռերի»»,-գրել է թերթը։ 

Placeholder
Արսինե Խանջյանին բերման ենթարկելու փաստը Կանադայում մեծ աղմուկի առիթ է դարձել. ՀԺ