Խորենացիում հանրահավաքը չկայացավ. առաջնորդներն էլ վախից անհետացել էին. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:39 28/07/2016
Հայաստան

Խորենացիում հանրահավաքը չկայացավ. առաջնորդներն էլ վախից անհետացել էին. «Ժողովուրդ»

Հուլիսի 27-ի գիշերը  Խորենացի փողոցում սկսված քաղաքացիների բերման ենթարկելու գործընթացը  երեկ ողջ օրը  շարունակվեց։ Մինչև ուշ երեկոյան բոլոր այն անձինք,  ովքեր նշված տարածքի բնակիչներ չէին, բավական է հայտնվեին Խորենացի փողոցում, անմիջապես ոստիկանները մոտենում էին  ու բերման ենթարկում՝ հաշվի չառնելով անձի տարիքը և սեռը։ Այս մասին գրել է «Ժողովուրդ»-ը:

Արդյունքում, ըստ թերթի, Խորենացի փողոցում երեկոյան նշանակված հանրահավաքը չկայացավ. առաջնորդներն էլ վախից անհետացել էին։ Հետագայում հայտարարվեց, որ հավաքը տեղափոխվում է Ազատության հրապարակ, որտեղից երթով կրկին հասան Խորենացի։ Սակայն այստեղ  էլ մասնակիցների թիվը  շատ քիչ էր:

«Ժողովուրդ»-ին հաջողվել է պարզել, որ մինչ ուշ գիշեր  դեռ շարունակվում էին բանակցությունների միջոցով  համոզել, որպեսզի զինյալները հանձնվեն ԱԱԾ-ին։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Placeholder
Խորենացիում հանրահավաքը չկայացավ. առաջնորդներն էլ վախից անհետացել էին. «Ժողովուրդ»