Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նկարիչների միությունում բացվելու է ցուցահանդես - վաճառք -նվիրաբերություն Արցախին
Օգոստոս ամսվա ընթացքում Հայաստանի Նկարիչների միությունում բացվելու է ցուցահանդես - վաճառք -նվիրաբերություն Արցախին: Panorama.am-ին միության նախագահ Կարեն Աղամյանն ասաց, որ ներկայացվելու են ինչպես միության պահոցներում գտնվող աշխատանքներ, այնպես էլ միության անդամները ներկայացնեն նոր աշխատանքներ: Յուրաքանչյուրը կարող է նվիրել մեկական աշխատանք:
Հիշեցնենք, որ ստեղծագործական միությունն ապրիլյան պատերազմից հետո արդեն մեկ անգամ նման նախաձեռնությամբ հանդես եկել է. 1960-80 թվականների ստեղծագործողների 80 լավագույն աշխատանք հանվել էր վաճառքի: Կազմակերպիչները գործերն իրենց արժեքից բավականին ցածր էին առաջարկում, որպեսզի հնարավորինս շատ վաճառվի, Արցախին օգնությունը շատ լինի: Վաճառվել էր 9 կտավ, ամբողջ հասույթը կազմել է 4 միլիոն դրամ, որը փոխանցվել էր Արցախի օգնության հաշվին: