Տրետյակովյան պատկերասրահը Այվազովսկուն նվիրված ցուցահանդեսի 17 հազար տոմս է վաճառել նախքան բացումը
Մշակույթ
11:40 28/07/2016
Աշխարհ

Տրետյակովյան պատկերասրահը Այվազովսկուն նվիրված ցուցահանդեսի 17 հազար տոմս է վաճառել նախքան բացումը

Մոսկվայի Տրետյակովյան պետական պատկերասրահը մեծանուն նկարիչ Հովհաննես  Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսի, որը բացվելու է հուլիսի 29-ին,  մոտ 17 հազար տոմս է վաճառել:  Այս մասին գրում է  Գազետա.ռու կայքը:

Նշենք, որ Տրետյակովյան պետական պատկերասրահը Այվազովսկուն նվիրված ցուցահանդեսի առիթով պատմության մեջ առաջին անգամ  կիրառում է տոմսերի  առ-ցանց վաճառք: Պատկերասրահից հայտնել են, որ նրանք, ովքեր չեն օգտվում ինտերնետից, կարող են  ձեռք բերել տոմսարկից:

Հիշեցնենք, որ Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում բացվելու է Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսում ներկայացվելու է նկարիչ ավելի քան 6000 կտավից 120-ը: Տարբեր թանգարաններից, այդ թվում նաև Հայաստանի Ազգային պատկերասրահից, նկարչի աշխատանքներ են տարվել Տրետյակովյան պատկերասրահ՝ ցուցահանդեսում ներկայացնելու համար:

Ցուցահանդեսը գործելու է մինչև նոյեմբերի 20-ը:

Placeholder
Տրետյակովյան պատկերասրահը Այվազովսկուն նվիրված ցուցահանդեսի 17 հազար տոմս է վաճառել նախքան բացումը