«ICI Radio Canada»-ն անդրադարձել է  Արսինե Խանջյանի հետ միջադեպին
Քաղաքական
12:26 28/07/2016

«ICI Radio Canada»-ն անդրադարձել է Արսինե Խանջյանի հետ միջադեպին

Կանադահայ  կինոդերասանուհի, պրոդյուսեր Արսինե Խանջյանը, ով նաև միջազգային ճանաչում ունեցող կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի կինն է, «ICI Radio Canada» կանադական ռադիոկայանին հարցազրույց է տվել և պատմել, թե ինչպես են իրեն հուլիսի 27-ին Երևանում ոստիկանները բերման ենթարկել:

«Ես Հայաստան էի ժամանել հարսանիքի մասնակցելու նպատակով և այստեղ արդեն իմացա, որ մայրաքաղաք Երևանում հակակառավարական մեծ ցույցեր են տեղի ունենում: Ինձ հրավիրեցին  մասնակցելու ընդդիմադիրների հանրահավաքին և իմ ձայնը հնչեցնելու՝ որպես կոչ՝ ուղղված հասարակությանն ու իշխանություններին, ինչը ես արեցի հուլիսի 26-ի երեկոյան»,-նշել է Արսինե Խանջյանը:

Կանադահայ դերասանուհին հաստատել է, որ 300 ցուցարարների ու ընդդիմադիրների հետ միասին իրեն էլ են բերման ենթարկել:

Արսինե Խանջյանը նաև նշել է, որ ինքը դեռ պատրաստվում է մնալ Հայաստանում և չի բացառում, որ կրկին կմիանա ընդդիմադիրների իրականացրած հանրահավաքներին:

Placeholder
«ICI Radio Canada»-ն անդրադարձել է Արսինե Խանջյանի հետ միջադեպին