Սարոյանի «Մարդկային կատակերգություն» վեպի հիման վրա նկարահանված ֆիլմի առաջին թրեյլերը
Մշակույթ
18:11 28/07/2016
Աշխարհ

Սարոյանի «Մարդկային կատակերգություն» վեպի հիման վրա նկարահանված ֆիլմի առաջին թրեյլերը

Ներկայացվել է ամերիկահայ հայտնի գրող Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» վեպի հիման վրա նկարահանված «Իթակա» գեղարվեստական ֆիլմի առաջին թրեյլերը: Ֆիլմի ռեժիսորն է հոլիվուդյան աստղ Մեգ Ռայանը, իսկ պրոդյուսերը` Թոմ Հենքսը: Նրանք նաև հանդես են գալիս ֆիլմում: 

Ֆիլմում նաև նկարահանվել են՝ Մելանի Գրիֆիթը, Սեմ Շեփարդը և Լուիս Ռոբինսը:

Սարոյանի վեպը հրատարակվել է 1943 թվականին: Վեպի գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի մտացածին Իթաքա քաղաքում Երկրորդ Համաշխարհային Պատերազմի օրերին։ Քաղաքի նախապատկեր է ծառայել Սարոյանի հարազատ Ֆրեզնոն։

1943 թ.–ին MGM կինոստուդիան Սարոյանից գնել է վեպի էկրանավորման իրավունքն ու նկարահանել է համանուն ֆիլմ` Միքի Ռունիի և Ֆրենկ Մորգանի մասնակցությամբ։ Ֆիլմն առաջադրվել է հինգ «Օսկարի» և արժանացել է մեկ «Օսկարի»` «Լավագույն սյուժե» անվանակարգում։

Placeholder
Սարոյանի «Մարդկային կատակերգություն» վեպի հիման վրա նկարահանված ֆիլմի առաջին թրեյլերը