Ասկերանում քննարկվել են շրջանի և համայնքի հեռանկարային ծրագրերին առնչվող հարցեր
Քաղաքական
10:36 28/07/2016
ԼՂՀ

Ասկերանում քննարկվել են շրջանի և համայնքի հեռանկարային ծրագրերին առնչվող հարցեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նախօրեին այցելել է Ասկերանի շրջան:  Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի  տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարը ծանոթացել է շրջանում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքներին, այնուհետև Տիգրանակերտում հրավիրել խորհրդակցություն շրջվարչակազմի և համայնքների ղեկավարների մասնակցությամբ:

Քննարկվել են շրջանի և համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը, առկա խնդիրներին ու հեռանկարային ծրագրերին առնչվող հարցեր:

Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ՝ ընդգծելով, որ շրջանում նախատեսված մի շարք ծրագրերի իրականացումը շոշափելի ազդեցություն կունենա հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման վրա:

Նախագահին ուղեկցել են վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:


 

Placeholder
Ասկերանում քննարկվել են շրջանի և համայնքի հեռանկարային ծրագրերին առնչվող հարցեր