«Հովեր» պետական կամերային երգչախմբի սեպտետը համերգներով հանդես կգա Գերմանիայում
Մշակույթ
09:18 29/07/2016
Հայաստան

«Հովեր» պետական կամերային երգչախմբի սեպտետը համերգներով հանդես կգա Գերմանիայում

«Հովեր» պետական կամերային երգչախմբի սեպտետը, «Ռեինվոկալ» փառատոնի հրավերով և աջակցությամբ  հուլիսի 29-31-ը, Գերմանիայում հանդես կգա երեք համերգով. այսօր՝ Շլոս Էնգերսում, հուլիսի 30-ին և 31-ին՝ Սենտ Բլազիենում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարությունից: 

Հուլիսի 29-ին, Շլոս Էնգերսի Քրիստուս Կիրխե եկեղեցում կայանալիք համերգը նվիրվում է՝  ս. թ. հունիսի 2-ին, Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը և կանցկացվի «Շնորհակալությո՛ւն Գերմանիա» խորագրի ներքո, «Ռեինվոկալ» փառատոնի շրջանակում: Համերգը ամբողջությամբ կհեռարձակվի «SWR 2»-Südwestrundfunk 2 ռադիոկայաններով, իսկ հուլիսի 30-ին և 31-ին, Սենտ Բլազիեն քաղաքի գլխավոր եկեղեցում:  Ծրագրում կհնչեն՝ Կոմիտասի հոգևոր և աշխարհիկ, արևմտաեվրոպական և հայ ժամանակակից հոգևոր խմբերգերը:  
 

Placeholder
«Հովեր» պետական կամերային երգչախմբի սեպտետը համերգներով հանդես կգա Գերմանիայում