ԱՆ-ում Խանդոյանի վիճակի վերաբերյալ տեղեկություններ չունեն
Քաղաքական
17:42 29/07/2016
Հայաստան

ԱՆ-ում Խանդոյանի վիճակի վերաբերյալ տեղեկություններ չունեն

«Սասնա ծռեր» խմբի անդամ՝ վիրավորված Արայիկ Խանդոյանի առողջական վիճակի ու վնասվածքի բնույթի մասին առոջապահության նախարարությունում տեղեկություններ չունեն:

Այս մասին Panorama.am-ին հայտնեց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը:

«Մեր բժշկական խումբն այնտեղ է, բայց նրանց թույլ չեն տալիս կապի դուրս գալ»,-ասաց Հայթայանը, ավելացնելով, որ տարածքում շտապօգնության մի քանի մեքենա հերթապահություն են իրականացնում:

Այլ հարցերի նա չպատասխանեց, խորհուրդ տվեց սպասել պաշտոնական տեղեկատվության:

«Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանն այս պահին անպատասխան է  թողնում խմբագրության հեռախոսազանգերը:

Լուսանկարն արվել է Խորենացի փողոցում՝ Աթոյան փողոցի կողմից, մի քանի րոպե առաջ:

Placeholder
ԱՆ-ում Խանդոյանի վիճակի վերաբերյալ տեղեկություններ չունեն