Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կառավարությունը ՄԻԵԴ «Զալյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» գործի վճռով հատկացրեց 50 հազար եվրո
ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից 50 հազար եվրոյին համարժեք դրամ հատկացրեց ՀՀ արդարադատության նախարարությանը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումն իրականացնելու նպատակով:
Ինչպես կառավարության նիստում նշեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ՄԻԵԴ «Զալյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» գործով 2016 թվականի մարտի 17-ի վճռի պահանջները կատարելու նպատակով Արդարադատության նախարարությանը հատկացվում է 50 հազար եվրոյին համարժեք դրամ` վճռով սահմանված հատուցման համար:
Նշված միջոցներից 20 հազար եվրոյին համարժեք դրամը կհատկացվի դիմումատու Արայիկ Զալյանին, 15 հազար եվրոյին համարժեք դրամը՝ դիմումատու Ռազմիկ Սարգսյանին, 15 հազար եվրոյին համարժեք դրամը՝ դիմումատու Մուսա Սերոբյանին: