Վերջին տուրից առաջ Հայաստանի հավաքականը եզրափակում է լավագույն եռյակը
Սպորտ
14:44 29/07/2016

Վերջին տուրից առաջ Հայաստանի հավաքականը եզրափակում է լավագույն եռյակը

Սլովակիայում շարունակվում է աշխարհի մինչև 16 տարեկանների շախմատի Օլիմպիադան: Մրցաշարում արդեն կայացել են նախատեսված 9-ը տուրերից 8-ը, որոնց արդյունքում վաստակած 15 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում է Իրանի հավաքականը:

Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, երկրորդ հորիզոնականում 13 միավոր վաստակած Ռուսաստանի հավաքակոնն է, իսկ Հայաստանն իր ակտիվում գրանցել է 12 միավոր և ընթանում է 3-րդ հորիզոնականում: Այսօր կայանալիք վերջին տուրում հայ շախմատիստներն ուժերը կչափեն Սերբիայի թիմի հետ:
 

Placeholder
Վերջին տուրից առաջ Հայաստանի հավաքականը եզրափակում է լավագույն եռյակը