Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն արձանագրել է Զիկա վիրուսի փոխանցման դեպք` աշխարհի 67 երկրներում, գրում է «Ռիա նովոստի»-ն:
«67 երկրներ և տարածքներ հայտնել են 2007 թվականից ի վեր միջատների միջոցով Զիկա վիրուսի փոխանցման վկայության մասին: Դրանցից 64 պետություններում և տարածքներում վիրուսի փոխանցման դեպքեր գրանցվել են 2015-ից»,- ասված է հայտարարությունում:
ԱՀԿ տվյալներով՝ 11 երկրներ հայտարարել են մարդուց մարդ Զիկա վիրուսի փոխանցման դեպքերի մասին:
Զիկան սուր վարակիչ հիվանդություն է, որը երբեմն մարդկանց է փոխանցվում մոծակներից և ի հայտ է գալիս տենդի տեսքով: Զիկա տենդի գաղտնի շրջանը ստույգ հայտնի չէ, ենթադրվում է որ այն տևում է մի քանի օրից մինչև մեկ շաբաթ: