Ռուսաստանի ծանրամարտի հավաքականը զրկվել է Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից
Սպորտ
15:09 30/07/2016

Ռուսաստանի ծանրամարտի հավաքականը զրկվել է Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից

Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել են հաշված օրեր: Մինչ տարբեր երկրիների պատվիրակություններ խումբ-խումբ ժամանում են խաղերի մայրաքաղաք, որոշներն էլ դեռ արգելված խթանիչների հետ կապված հարաբերություններ են պարզում:

Ռուսաստանի պատվիրակները, ովքեր արդեն զրկվել էին թեթևաթլետներից, հիմա էլ ստիպված են Ռիոյում հանդես գալ առանց ծանրամարտի ուժեղագույն հավաքականի: Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն:

«Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) Ռուսաստանի ծանրամարտի  հավաքականին հեռացրել է Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերից», - հայտնում է ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Ռուսաստանի ընտրանին «Ռիո-2016»-ին պետք է ներկայանար 8 մարզիկով: Տատյանա Կաշիրինայի ու Անաստասիա Ռոմանովայի մասնակցությանը հայտը նախկին դոպինգային պատժամիջոցների պատճառով Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն ետ էր վերցրել: Եվս 4 մարզիկների անուններ նշված են եղել Ռիչարդ Մակլարենի զեկույցում՝ որպես ծանրամարտիկներ, որոնց դոպինգ-թեստն անհետացել է:

IWF որակազրկման որոշում կայացնելից հաշվի է առել նաև այն փաստը, որ ռուս 7 ծանրամարտիկների` Պեկին-2008-ի ու Լոնդոն-2012-ի ժամանակ հանձնած դոպինգ-թեստերը վերստուգման ընթացքում դրական պատասխան են տվել:
 

Placeholder
Ռուսաստանի ծանրամարտի հավաքականը զրկվել է Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից