Սերժ Սարգսյանը շնորհավորել է երգչուհի Արաքս Մանսուրյանին
Մշակույթ
19:57 01/08/2016
Հայաստան

Սերժ Սարգսյանը շնորհավորել է երգչուհի Արաքս Մանսուրյանին

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել երգչուհի Արաքս Մանսուրյանին՝ ծննդյան 70-ամյակի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության ու մամուլի միջոցների հետ կապերի վարչությունից:

«Անուրանալի է Ձեր վաստակը հայ ազգային երգարվեստի զարգացման գործում: Ձեր հիասքանչ ձայնով և անզուգական կատարումներով Դուք կերտել եք օպերային անմոռաց կերպարներ և արժանիորեն նվաճել համազգային ճանաչում և սեր:

Այսօր էլ, ապրելով և ստեղծագործելով հայրենիքից հեռու, բարձր եք պահում հայ երգարվեստի համբավը՝ համերգային գործունեությունը զուգակցելով մանկավարժական շնորհակալ աշխատանքին:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանիկ կյանք և ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական հեռագրում:

Placeholder
Սերժ Սարգսյանը շնորհավորել է երգչուհի Արաքս Մանսուրյանին