«Սասնա ծռեր»-ի անդամ  Արայիկ Խանդոյանը չի ցանկացել ստանալ բժշկական օգնություն.  փաստաբան
Քաղաքական
11:44 01/08/2016
Հայաստան

«Սասնա ծռեր»-ի անդամ Արայիկ Խանդոյանը չի ցանկացել ստանալ բժշկական օգնություն. փաստաբան

«Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի  և Հովհաննես Հարությունյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը ստանձնել է նաև խմբի անդամ Արայիկ Խանդոյանի շահերի պաշտպանությունը: Լրագրողների հետ հանդիպմանը փաստաբանը տեղեկացրեց, որ դեռևս Արայիկ Խանդոյանին մեղադրանք չի առաջադրվել, ամենայն հավանականությամբ  այսօր կկատարվեն  համապատասխան քննչական գործողություններ:

Ըստ նրա, երեկ հանձնվելուց հետո կազմվել է ձերբակալության արձանագրություն:

«Նա ոտքի վնասվածք ունի, փափուկ հյուսավածքներն են, ոսկորային վնասվածք չունի: Նա երեկ  չցանակացավ ստանալ բժշկական օգնություն՝ ասելով, որ իր համար շատ փոքր բան է, թուրքը մի քանի անգամ խփել է, ոչինչ չի եղել, այս մի հատից էլ ոչինչ չի լինի:  Երեկ գիշեր առանձնազրույց եմ ունեցել Խանդոյանի հետ: Տրամադրությունը բարձր էր, ընկճված չէր: Ասեց փոխանցեմ իր մտերիմներին, որ շատ է սիրում Հայաստանն ու հայ ժողովուրդին»,- ասաց փաստաբան Պապիկյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին «Սասնա ծռեր» զինված խմբի վայր են դրել զենքերն ու հանձնվել իշխանություններին:

Հիշեցնենք նաև, որ Արայիկ Խանդոյանը  վիրավորվել էր հուլիսի 29-ին,  շարունակել էր մնալ ՊՊԾ գնդում: 

Placeholder
«Սասնա ծռեր»-ի անդամ Արայիկ Խանդոյանը չի ցանկացել ստանալ բժշկական օգնություն. փաստաբան