Լևոն Արոնյանը 5-րդն է
Սպորտ
13:17 01/08/2016
Հայաստան

Լևոն Արոնյանը 5-րդն է

ՖԻԴԵ-ն  հրապարակել է վարկանշային աղյուսակները օգոստոսի 1-ի դրությամբ: Մոլորակի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկը, ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2857): Մեր շախմատիստներից Լևոն Արոնյանը (2792) 5-րդ հորիզոնականում է:

Ցանկում են նաև Վլադիմիր Հակոբյանը (2675), Գաբրիել Սարգսյանը (2670) և Սերգեյ Մովսիսյանը (2666):

Աշխարհի 100 լավագույն կին շախմատիստների ցանկի առաջին տեղում է աշխարհի չեմպիոնուհի Հոու Յիֆանը (2658): Հայ շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը (2444) 37-րդն է, իսկ Լիլիթ Մկրտչյանը (2439)՝ 40-րդը:

Թիմային դասակարգմամբ Հայաստանը 7-րդ տեղում է:
 

Placeholder
Լևոն Արոնյանը 5-րդն է