Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 200 կրակոց. ԼՂՀ ՊՆ
Քաղաքական
09:36 01/08/2016
ԼՂՀ

Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 200 կրակոց. ԼՂՀ ՊՆ

Հուլիսի 31-ի լույս օգոստոսի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 35 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 200 կրակոց: Այս մասին հայտնում են ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից: 

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

 

 

 

Placeholder
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 200 կրակոց. ԼՂՀ ՊՆ