Դատախազությունը քրեական գործերը պահանջվել է ԱԱԾ-ից և ՔԿ-ից և ուղարկել ՀՔԾ
Իրավունք
17:07 01/08/2016
Հայաստան

Դատախազությունը քրեական գործերը պահանջվել է ԱԱԾ-ից և ՔԿ-ից և ուղարկել ՀՔԾ

 

ՀՀ գլխավոր դատախազը այսօր առավոտյան ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից պահանջել է ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 235-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն իրականացնելու համար:

ՀՀ Քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի (Զանգվածային անկարգությունները)1-ին և 2-րդ մասերով հարուցված քրեական գործը ևս ՝ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուղարկվել է ՀՔԾ: Քննության արդյունավետությունն ապահովելու համար ԱԱԾ, ՔԿ և ՀՔԾ ղեկավարներին հանձնարավել է ստեղծել համատեղ քննչական խումբ:

Placeholder
Դատախազությունը քրեական գործերը պահանջվել է ԱԱԾ-ից և ՔԿ-ից և ուղարկել ՀՔԾ