«The Telegraph»-ը՝ հայ ոսկերչի մասին
Տնտեսություն
11:23 01/08/2016

«The Telegraph»-ը՝ հայ ոսկերչի մասին

Բրազիլահայ ոսկերիչ Արա Վարդանյանի`  Լոնդոնում բացված ոսկերչական սրահի մասին է պատմում է «The Telegraph» պարբերականը: Աղոտ լուսավորված սրահում միջին դարի կահույք է, մեքենաներ, տարօրինակ շշով վիսկի:

Սրահը նախգծելիս Վարդանյանն աշխատեդլ է այն ճարտարապետ-դիզայներների հետ, ովքեր իրեն օգնել են Սան Պաուլոյի, Ռիո դե Ժանեյրոյի սրահները պատրաստելիս:

«Ես ցանկացել եմ Լոնդոնում ստեղծել բրազիլական միջավայր: Մենք այստեղ վաճառում ենք նաև ոսկյա զարդեր»,- Fleetwood Mac ռոք խմբի երաժշտության ներքո լրատվամիջոցին պատմել է Վարդանյանը:

Նա ծնվել է Սան Պաուլոյում, ոսկերիչների ընթանիքում: Նրա գործերը ձեռագիր ունեն. հայտնի են նրա՝ մի քանի մատ գրկող մատանիները,  մեծ ականջօղերը:

Գործերից 350-ը կարելի է գտնել նոր սրահում:











Placeholder
«The Telegraph»-ը՝ հայ ոսկերչի մասին