Նավթի համաշխարհային գներն աճում են
Տնտեսություն
10:18 01/08/2016
Հայաստան

Նավթի համաշխարհային գներն աճում են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում ավարտված էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները աճ են արձանագրել: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:

Ըստ արդյունքների՝ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքներն աճել են 0,38%-ով՝  հասնելով 41,76 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսներն էլ աճել են 0,41%-ով՝ հասնելով բարելի համար 43,71 դոլարի։

Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:

Placeholder
Նավթի համաշխարհային գներն աճում են