Անդրեա Խալուպովա. Ցանկացած հակամարտություն անհրաժեշտ է լուծել միայն խաղաղ ճանապարհով
Քաղաքական
16:46 02/08/2016
Հայաստան

Անդրեա Խալուպովա. Ցանկացած հակամարտություն անհրաժեշտ է լուծել միայն խաղաղ ճանապարհով

Հայաստանում ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեա Խալուպովան Հայաստանում ԱՄՆ դեսպանության քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավար Մեթյու Յուսենի հետ միասին հանդիպել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia Արման Թաթոյանի հետ:

ԵՄ հայաստանյան գրասենյակի հաղորդմամբ, զրուցակիցները քննարկել են վերջին օրերի զարգացումները` դատապարտելով ուժի կիրառումն ու բռնությունը, ընդգծելով, որ ցանկացած հակամարտություն անհրաժեշտ է լուծել միայն խաղաղ ճանապարհով: Տեսակետներ են փոխանակվել մարդու իրավունքների ոտնահարումների, հավաքների, արտահայտման ազատության և ատելության հրահրման վերաբերյալ:

Բարձրացվել է ոստիկանության կողմից չափից ավելի ուժի կիրառման և զանգվածային ձերբակալությունների, այդ թվում՝ ենթադրյալ բոլոր խախտումների վերաբերյալ արդյունավետ և թափանցիկ քննության անհրաժեշտության հարցը:

Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է մշտադիտարկման ուղղությամբ իր և իր աշխատակազմի անդամների գործունեությունը, այցելությունները կալանքի տակ գտնվող անձանց և անհատական գործերին հետևելը:

Ըստ աղբյուրի, նա տեղեկացրել է, որ իր գրասենյակը փաստաթղթեր է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին ենթադրյալ խախտումների, ինչպես նաև լրագրողների նկատմամբ կատարված բռնությունների դեպքերի վերաբերյալ քրեական գործեր հարուցելու հետ կապված:

Placeholder
Անդրեա Խալուպովա. Ցանկացած հակամարտություն անհրաժեշտ է լուծել միայն խաղաղ ճանապարհով