Թուրքիայի տնտեսությունը հեղաշրջման փորձի պատճառով կորցրել է 100 միլիարդ դոլար
Քաղաքական
12:21 02/08/2016
Տարածաշրջան

Թուրքիայի տնտեսությունը հեղաշրջման փորձի պատճառով կորցրել է 100 միլիարդ դոլար

Թուրքիայի տնտեսությունը կորցրել է 300 միլիարդ թուրքական լիր (100 միլիարդ դոլար ) երկրում հեղաշրջման փորձի պատճառով: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին գրել է Հյուրիեթ-ը: 

«Եթե մենք գնահատենք այդ ամբողջ ռազմական ինքնաթիռները, ուղղաթիռները, զենքը, ռումբերը և շենքերը, ապա  ընդհանուր գումարը կազմում է նվազագույնը 300 միլիարդ լիր, սա նախնական հաշվարկ է»,- հայտարարել է Թուրքիայի առևտրի և մաքսային գործերի նախարարը:

Նրա խոսքով, այս թիվը դեռ կարող է աճել զբոսաշրջային բիզնեսի կորուստների պատճառով: Նա նաև հավելել է, որ երկրի շուկաներն այս «բարդ քննությունը» լավ են հանձնել:

Placeholder
Թուրքիայի տնտեսությունը հեղաշրջման փորձի պատճառով կորցրել է 100 միլիարդ դոլար