Ռուս զբոսաշրջիկների նվազման հետևանքով Թուրքիան 840 մլն դոլարի վնաս է կրել
Քաղաքական
10:48 02/08/2016
Հայաստան

Ռուս զբոսաշրջիկների նվազման հետևանքով Թուրքիան 840 մլն դոլարի վնաս է կրել

Ռուս զբոսաշրջիկների հոսքի նվազման հետևանքով այս տարվա առաջին կիսամյակում Թուրքիան 840 մլն դոլարի կորուստ է ունեցել: Այս մասին հայտնում է  Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան: 

Ըստ ներկայացված տվյալների նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ այս տարի 87 տոկոսով քիչ զբոսաշրջիկ է այցելել Թուրքիա՝ 2015-ի առաջին կիսամյակում Թուրքիա հանգստանալու էր մեկնել 1.5 մլն մարդ, իսկ այս տարի՝ 184 հազար:

Ընդհանուր առմամբ,  այս տարվա առաջին կիսամյակում Թուրքիան ռուս զբոսաշրջիկներից ստացել է 9 մլրդ դոլարի օգուտ:

Թուրքիայի զբոսաշրջության ոլորտում նման անկումը նպաստել է ՀՆԱ-ի 0.5 տոկոսով անկմանը: Հունիսին  Թուրքիա է այցելել 2.44 մլն օտարերկրացի զբոսաշրջիկ, ինչը 41 տոկոսով քիչ է նախորդ տարվա նույն ամսվա համեմատ: Վերջին 22 տարիների  ընթացքում սա գնահատվում է որպես ամենամեծ անկումը:

Հիշեցնենք, որ այս երկու երկրների միջև հարաբերությունները լարվեցին նախարդ տարվա վերջին, երբ Թուրքիան խոցեց ռուսական օդանավը: 

Placeholder
Ռուս զբոսաշրջիկների նվազման հետևանքով Թուրքիան 840 մլն դոլարի վնաս է կրել