Սարի թաղի  բնակիչներին  հավաստիացրել են, որ նրանց կրած վնասները կփոխհատուցեն. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
08:46 03/08/2016

Սարի թաղի բնակիչներին հավաստիացրել են, որ նրանց կրած վնասները կփոխհատուցեն. «Ժողովուրդ»

Երևանի քաղաքապետ  Տարոն Մարգարյանը  օգոստոսի 1-ին  այցելել էր  Սարի թաղ։  Հուլիսի 29-ին  լույս 30-ի գիշերը Սարի թաղում ծավալված իրադարձությունների արդյունքում ինչպես բազմաթիվ  բնակիչներն էին  տուժել,  այնպես էլ  բազմաթիվ տներ էին վնասվել։  Տարոն Մարգարյանը  Սարի թաղի  բնակիչներին  հավաստիացրել է, թե նրանց կրած վնասները կփոխհատուցեն։ 

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մի շարք քաղաքացիներ  Տարոն Մարգարյանին խնդրել են նաև, որ օգնի իրենց կալանավորված հարազատներին ազատ արձակել։ Երևանի քաղաքապետն ասել է, որ ինքը կփորձի միջնորդել  իրավապահներին սարիթաղցիների ազատման հարցում։ 

Իսկ թե ինչպե՞ս և ի՞նչ իրավունքով է Երևանի քաղաքապետը փորձելու  այդ խնդիրը լուծել  և արդյո՞ք նա կկարողանա  այդ անել,  ցույց կտա ժամանակը։

 

Placeholder
Սարի թաղի բնակիչներին հավաստիացրել են, որ նրանց կրած վնասները կփոխհատուցեն. «Ժողովուրդ»