Թուրքիայում աշխատանքից ազատվել է մոտ 60 հազար մարդ
Քաղաքական
09:35 03/08/2016
Տարածաշրջան

Թուրքիայում աշխատանքից ազատվել է մոտ 60 հազար մարդ

Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո աշխատանքից ազատվել է մոտ 60 հազար մարդ: Այս մասին  գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով «CNN Turk» հեռուստալիքին:

«Հեղաշրջման փորձի հետաքննության շրջանակում  58 հազար 611 մարդ  հեռացվել է աշխատանքից, 3499-ն՝ ազատվել»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը:

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ի գիշերը  Թուրքիայում հեղաշրջման փորձ էր կատարվել, որը կանխվել էր իշխանություններից կողմից: Վերջին տվյալներով,  զոհվել էր 246 քաղաքացի, չհաշված՝ ապստամբները, ավելի քան 2000 մարդ վիրավորվել է: 

Placeholder
Թուրքիայում աշխատանքից ազատվել է մոտ 60 հազար մարդ