Ծանր վիրավորում ստացած ոստիկանի առողջական վիճակն այսօր ավելի է վատացել
Իրավունք
15:42 03/08/2016
Հայաստան

Ծանր վիրավորում ստացած ոստիկանի առողջական վիճակն այսօր ավելի է վատացել

ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում  հուլիսի 17-ին փոխհրաձգության հետևանքով  ծանր վիրավորում ստացած ոստիկանի առողջական վիճակն այսօր ավելի է վատացել։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարության  լրատվական ծառայությունից:

Նշենք, որ օգոստոսի 1-ին ոստիկանը երրրորդ անգամ է վիրահատվել, սակայն նրա մոտ դրական շարժընթաց չկա:

Հիշեցնենք, որ ոստիկանը  ստացել էր կրծքային-որովայնային հրազենային վիրավորում  և գտնվում է «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրի վերակենդանացման բաժանմունքում։ Վերակենդանացման բաժանմունքում գտնվող ոստիկանի մոտ վիրավորումից վնասվել են լյարդը, բարակ և հաստ աղիները, ստոծանին, ինչպես նաև թոքերը։

ԱՆ-ից նաև հայտնեցին, որ ընդհանուր առմամբ՝ այս պահին հիվանդանոցում է գտնվում 16 մարդ, որից 3-ը՝ ոստիկան:
 

Placeholder
Ծանր վիրավորում ստացած ոստիկանի առողջական վիճակն այսօր ավելի է վատացել