Քանդակագործը խնդրում է «Սասնա ծռեր»-ի տղաներին չդատել
Իրավունք
13:43 03/08/2016
Հայաստան

Քանդակագործը խնդրում է «Սասնա ծռեր»-ի տղաներին չդատել

Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը «Սասնա ծռերի» կողմից զենքը վայր դնելը ճիշտ է որակում:

«Ընդդիմությունը պետք է հասկանա մի բան՝ արյունահեղությունը լավ բան չէ, ընդդիմությունը պետք է հասկանալ երկրորդ բանն էլ՝ առողջ պետք է մտածել»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց քանդակակգործը:

Նրա խոսքով, երկրում ստեղծվել է կատաստրոֆիկ բարդ վիճակ, դեռ կբարդանա, որովհետև կա ղարաբաղյան խնդիր, առջևում էլ ընտրություններ են:

Քանդակագործը համարում է, որ ընդդիմության որոշ ներկայացուցիչներ գործում են դրսի ուժերի թելադրանքով. « Քաղաքի փողոցներում շներն ու կատուներն ավելի քիչ են, քան լրտեսները»:

Նա կառավարությանը խնդրեց, որ տղաներին չդատեն, իսկ դատելու դեպքում էլ՝ մեղմ պատիժ սահմանեն, որովհետև նրանց արածը երկրում ստեղծված վիճակի հետևանք է:

«Նրանք պատահական չէին մտել այնտեղ, երկրի վիճակը վատ է, շատ վատ է»,-ասաց նա:

Ասուլիսի մյուս բանախոս ռեժսոր Նիկոլայ Ծատուրյանին անհանգստացնում է «հետո»-ն. «Մեծ թափ է առնելու արտագաղթը, կարող է պատահի վերջում մնանք 6-7 հոգի, բարդ իրավիճակ է»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Placeholder
Քանդակագործը խնդրում է «Սասնա ծռեր»-ի տղաներին չդատել