ՄԻՊ դիրքորոշումը՝  նախաքննության մարմիններում գործերի քննության վերաբերյալ
Քաղաքական
18:17 03/08/2016
Հայաստան

ՄԻՊ դիրքորոշումը՝ նախաքննության մարմիններում գործերի քննության վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է իր դիրքորոշումը նախաքննության մարմիններում գործերի քննության վերաբերյալ.

«Հուլիսի 17-31-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ նախաքննության տարբեր մարմիններում հարուցվել և քննվում են քրեական գործեր: Այդ կապակցությամբ վերահաստատում ենք մեր դիրքորոշումը, որ այդ գործերով անհրաժեշտ է ապահովել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն՝ հնարավոր առավելագույն թափանցիկության և հաշվետվողականության պայմաններում: Ընդ որում, դա պետք է անել այնպես, որ ապահովվի այդ վարույթների արդյունքների նկատմամբ ողջամիտ կանխատեսելիություն: Միայն նշված սկզբունքների կիրառմամբ իրականացված վարույթները կարող են ապահովել արդյունավետություն և հանրային վստահություն այդ գործերի նկատմամբ:

Այս առումով, հաշվի առնելով զինված խմբի վերաբերյալ քրեական գործի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը՝ կարևորում ենք այդ գործի քննությունը Ազգային անվտանգության ծառայության միջնորդությամբ Հատուկ քննչական ծառայությանը հանձնելը՝ անաչառ և համակողմանի քննություն ապահովելու և այդ կապակցությամբ առկա կասկածները փարատելու նկատառումով:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից իր լիազորությունների սահմաններում դրսևորվելու է անհրաժեշտ հետևողականություն արդյունավետ քննության նշված չափանիշների իրացման հարցում»:

 

 

 

Placeholder
ՄԻՊ դիրքորոշումը՝ նախաքննության մարմիններում գործերի քննության վերաբերյալ