Ինչու պետք է քաղաքացիները 25 հազար դրամ վճարեին, երբ ընդամենը 1000 դրամով  կարելի է անձնագիր ստանալ.«Ժողովուրդ»
Օրվա մամուլ
08:21 04/08/2016

Ինչու պետք է քաղաքացիները 25 հազար դրամ վճարեին, երբ ընդամենը 1000 դրամով կարելի է անձնագիր ստանալ.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրել է. «Երկու օրից` օգոստոսի 6-ին, ուժի մեջ կմտնեն  «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքում մեկ ամիս առաջ կատարված փոփոխությունները: Ըստ այդմ, ՀՀ քաղաքացիները կրկին իրավունք կունենան սովորական անձնագրեր ստանալ: Ինչպես հայտնի է՝ 2014 թվականի հունվարի 1-ից ՀՀ չափահաս քաղաքացիներին հին նմուշի նոր անձնագիր չէր տրվում:

Նրանք կարող էին ստանալ միայն նույնականացման քարտ, որը Հայաստանի տարածքում փոխարինում է անձնագրին, իսկ երկրից դուրս գալու համար մարդիկ պետք է 25 հազար դրամ վճարեին և կենսաչափական անձնագիր ստանային: Բայց այժմ պարզվում է, որ այդ պարտադիր պահանջի կարիքը կրկին չկա, և մարդիկ կարող են սովորական անձնագրեր ստանալ: Եվ այստեղ բնական հարց է ծագում՝ինչու պետք է ՀՀ քաղաքացիները երկուսուկես տարի պարտադրված վճարեին 25 հազար դրամ, որպեսզի հետո պարզվեր, որ առանց դրա էլ, ընդամենը հազար դրամով էլ կարելի է անձնագիր ստանալ»:

Placeholder
Ինչու պետք է քաղաքացիները 25 հազար դրամ վճարեին, երբ ընդամենը 1000 դրամով կարելի է անձնագիր ստանալ.«Ժողովուրդ»