Դ. Բաբայան. Դժվար է ակնկալել շուտափույթ լուծում. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
08:58 04/08/2016

Դ. Բաբայան. Դժվար է ակնկալել շուտափույթ լուծում. «Ժողովուրդ»

Սերժ Սարգսյանն օգոստոսի 10-ին կմեկնի Մոսկվա եւ կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Ժողովուրդ»-ը Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից փորձել է  պարզել, թե ըստ իրենց՝ այս հանդիպումն ինչ ազդեցություն կարող է ունենալ ԼՂՀ հակամարտության կարգավորման վրա:

«Ցանկացած նման հանդիպում արժեւորում ենք, որովհետեւ այսպիսի հանդիպումները միանշանակ դրականորեն են ազդում տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանմանը եւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ և բանակցային միջոցով կարգավորմանը: Ադրբեջանը այնքան է դեստրուկտիվ իրեն պահում, որ դժվար է ակնկալել շուտափույթ լուծում կամ առաջընթաց»,-- պատասխանել է Բաբայանը

Placeholder
Դ. Բաբայան. Դժվար է ակնկալել շուտափույթ լուծում. «Ժողովուրդ»