Պետդումային առաջարկել են արգելել պաշտոնյաների երեխաներին արտերկրում  սովորել
Կրթություն, գիտություն
14:18 04/08/2016
Հայաստան

Պետդումային առաջարկել են արգելել պաշտոնյաների երեխաներին արտերկրում սովորել

ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինին ու չորս խմբակցությունների ղեկավարներին առաջարկություն է ներկայացվել օրենքով արգելել պաշտոնյաների երեխաներին այլ երկրներում սովորել:

«Գազետա.ռու»-ի  փոխանցմամբ՝ առաջարկության հեղինակը Հայրենասիրական բիզնեսի զարգացման ձեռնարկատերերի ասոցիացիայի ղեկավար Ռախման Յանսուկովն է: Նա նշել է, որ Ռուսաստանում կրթություն ստանլը չինովնիկների երեխաներին թույլ կտա ավելին իմանալ հայրենական կրթական համակարգի բացասական ու դրական կողմերի մասին:

«Ենթադրվում է, որ նման արգելքը թույլ կտա  վերագնահատել  ժամանակակից հայրենական կրթության որակը»,-ասել է նա:

Ներկայացված նախագծով հեղինակը կոչ է անում չմոռանալ նաև դրսի հատուկ ծառայությունների կողմից ներկայացվող վտանգի օրեցօր մեծացման մասին, քանի որ դրսում սովորողները կարող են դառնալ այդ ծառայությունների զոհերը:

Placeholder