Արցախում ասմունքի փառատոնը դարձել է ավանդական
Քաղաքական
12:23 04/08/2016
ԼՂՀ

Արցախում ասմունքի փառատոնը դարձել է ավանդական

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը  Շուշի քաղաքում հանդիպել է Ասմունքի համահայկական հինգերորդ փառատոնի մասնակիցների հետ:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, նախագահը գոհունակությամբ նշել է, որ ասմունքի փառատոնը դարձել է ավանդական՝ կարևորելով նման միջոցառումների դերը ազգային մշակույթի և արժեքների պահպանման, ինչպես նաև մատաղ սերնդի հայեցի դաստիարակության տեսանկյուններից:

Նույն օրը Նախագահը ներկա է գտնվել Ստեփանակերտ քաղաքում խառը մենամարտերի և թայլանդական բռնցքամարտի պրոֆեսիոնալ առաջնության բացմանը:

Երկրի ղեկավարը կարևորել է երիտասարդների ֆիզիկական դաստիարակությունը՝ ընդգծելով, որ սպորտի զարգացումը միշտ եղել է իշխանությունների ուշադրության կենտրոնում:

Placeholder
Արցախում ասմունքի փառատոնը դարձել է ավանդական