Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
19-ամյա երիտասարդը Լոնդոնի կենտրոնում դանակով հարձակվել է մարդկանց վրա: Մեկ կին մահացել է, առնվազն հինգ մարդ վնասվածքներ է ստացել: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
Միջադեպը տեղի է ունեցել Lոնդոնի ժամանակով 22:30-ին Ռասսել-սքվերում: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Հարձակվողը ձերբակալվել է, տեղափոխվել քննչական մեկուսարանի հիվանդանոց:
«Նախնական տվյալներով, միջադեպի պատճառներից մեկը կարող է լինել երիտասարդի հոգեկան խանգարվածությունը, և դա հետաքննության հիմնական գիծն է»,- նշել է ոստիկանության ներկայացուցիչը:
Միաժամանակ իրավապահները չեն բացառում, որ կատարվածը կարող է ահաբեկչություն լինել: Լոնդոնի կենտրոն ոստիկանության լրացուցիչ ուժեր են ուղարկվել: