Ալյուրի պահանջարկն ավելի քան 30 տոկոսով նվազել է. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
08:19 05/08/2016

Ալյուրի պահանջարկն ավելի քան 30 տոկոսով նվազել է. «Ժողովուրդ»

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա վեց ամիսների արդյունքներով Հայաստանում ալյուրի արտադրությունը նվազել է 16,7 տոկոսով: «Ժողովուրդ»-ը փորձել է անմիջական ալյուր արտադրողներից պարզել, թե ինչով է պայմանավորված նման մեծ ծավալի անկումը:

«Մանչո գրուպ» ընկերության գլխավոր տնօրեն Իվան Մոսոյանն ալյուրի շուկայում ստեղծված վիճակը հետևյալ կերպ  է պարզաբանել.  «Իմ գոտին էլ է բավականին ձգված, ժողովուրդն էլ է բավականին ձգվել, որովհետև փող չունեն ապրելու, դրա համար քիչ են ուտում: Իսկապես այդպես է: Ալյուրի պահանջարկը բավականին նվազել է. անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ առնվազն 30 տոկոսով և ավելի նվազել է ալյուրի պահանջարկը: Միայն կա ուտողի քանակի նվազում, այլ պատճառ չի կարող ունենալ, որովհետև հացն այսօր առաջին անհրաժեշտության սննդատեսակ»,-թերթի հետ զրույցում ասել է ընկերության գլխավոր տնօրենը:
 

Placeholder
Ալյուրի պահանջարկն ավելի քան 30 տոկոսով նվազել է. «Ժողովուրդ»