Բժիշկները թույլ են տվել Պելեին մասնակցել օլիմպիական կրակը վառելու արարողությանը
Աշխարհում
10:03 05/08/2016
Աշխարհ

Բժիշկները թույլ են տվել Պելեին մասնակցել օլիմպիական կրակը վառելու արարողությանը

Բժիշկները թույլատրել են բրազիլացի հանրահայտ ֆուտբոլիստ Պելեին մասնակցել օլիմպիական կրակը վառելու հանդիսավոր արարողությանը: Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով Reuters –ին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ լեգենդար մարզիկին հրավիրել են վառել կրակը Օլիմպիադայի բացման արարողությանը: 2012-ին ֆուտբոլի արքան վիրահատության էր ենթարկվել, սակայն 75-ամյա Պելեի մոտ ցավերը չէին անցել և 2015-ին ամերիկացի մասնագետները ևս մեկ վիրահատություն էին արել: Հիմա Պելեն քայլում է ձեռնափայտով:

Օլիմպիական խաղերի բացումը կայանալու է օգոստոսի 5-ին Մարականա մարզադաշտում, որտեղ Պելեն 1969 թվականին խփել է իր հազարերորդ գոլը: Բացման արարողությունը տևելու է 3 ժամ:

Placeholder
Բժիշկները թույլ են տվել Պելեին մասնակցել օլիմպիական կրակը վառելու արարողությանը