Կառավարությունից հերքում են. վարչապետն անձնական  ինքնաթիռ չի գնել. ՀԺ
Օրվա մամուլ
08:27 05/08/2016

Կառավարությունից հերքում են. վարչապետն անձնական ինքնաթիռ չի գնել. ՀԺ

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ անցած հինգշաբթի օրը  վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնավոր այցով մեկնել է Հունաստան և շտապ վերադարձել: Նրան, ըստ թերթի, այնտեղ դիմավորել են  ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն ու  ԲՀԿ այլ անդամներ:

«Չի բացառվում, որ Հունաստանում եղել է նաև ԲՀԿ  նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը: …Հավելենք նաև, որ նույն տեղեկությունների համաձայն՝ Հովիկ Աբրահամյանը վերջերս ինքնաթիռ է գնել, որը վարձատրության է տալիս տարբեր ընկերությունների: Վարչապետը, ըստ մեր աղբյուրների, Հունաստան թռել է հենց այդ ինքնաթիռով»,-գրել է թերթը՝ հավելելով, որ վարչապետի խոսնակ Գոհար Պողոսյանը հերքել է ինչպես Հունաստան մեկնելու, այնպես էլ ինքնաթիռ գնելու մասին տեղեկությունը:

 

Placeholder
Կառավարությունից հերքում են. վարչապետն անձնական ինքնաթիռ չի գնել. ՀԺ