Ազատության հրապարակից ոստիկանական բաժամունք է տարվել 27 հոգի
Քաղաքական
10:43 05/08/2016
Հայաստան

Ազատության հրապարակից ոստիկանական բաժամունք է տարվել 27 հոգի

Նախօրեին ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբի անդամների հանրահավաքից և երթից հետո Ազատության հրապարակից տարել են  27 հոգու:

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ նրանց նկատմամբ կազմվել է վարչակական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180.1 հոդվածի  հիմքով՝ հրապարակային միջոցառումը դադարեցնելու վերաբերյալ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով նախատեսված դեպքերում ընդունված որոշման պահանջները սահմանված ժամկետում չկատարելը:

Վարչակական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմվելուց հետո տարվածներին ազատ են արձակվել:

Տվյալ հոդվածով սահմանվում է պատիժ՝  տուգանք նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով: 

Նշենք, որ քաղաքացիներին Ազատության հրապարակից բռնել-տարել են ոչ ցույց ժամանակ,  շատերը պնդում են, որ ուղղակի զբոսնել են։  Հարկ ենք համարում նկատել, որ եթե ոստիկանությունը ինչ-որ տարածք համարում է զբոսանքի համար ոչ պիտանի, պետք է ժապավենով շրջափակի, որ մարդիկ իմանան՝ այդտեղ մտնելը արգելված է։

 


 

Placeholder
Ազատության հրապարակից ոստիկանական բաժամունք է տարվել 27 հոգի