Հայ մարզիկներն անհամբերությամբ են սպասում Օլիմպիական Խաղերի մեկնարկին
Օրվա թեմա
13:36 05/08/2016
Հայաստան

Հայ մարզիկներն անհամբերությամբ են սպասում Օլիմպիական Խաղերի մեկնարկին

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամները մեծ անհամբերությամբ են սպասում 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկին:

Անցած մի քանի օրվա ընթացքում թիմի անդամները հասցրել են ծանոթանալ օլիմպիական ավանին, նոր կապեր հաստատել այլ մարզիկների հետ և, որն ամենակարևորն է, շարունակում են մարզումային հստակ ծրագրով նախապատրաստվել քառամյակի ամենասպասված մարզական իրադարձությանը: Այս մասին հայտնում է http://armnoc.am/arm/news/1159/hay-marziknern-anhamberutyamb-en-spasum-olimpiakan-khaxeri-meknarkin.htmlՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։

Ավելի քան 10500 մարզիկների համար նապատեսված օլիմպիական ավանը նման է «աշխարհի մայրաքաղաքի», որտեղ խոսում են բոլոր լեզուներով:

Այս օրերին Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած 33 մարզիկներից միայն ըմբիշներն են, որ Ռիոյում չեն: Նրանք օլիմպիական քաղաք կժամանեն՝ սկսած օգոստոսի 9-ից:

Օգոստոսի 3-ին կայացել է դրոշի բարձրացման պաշտոնական արարողությունը:

Օգոստոսի 5-ին, տեղական ժամանակով ժամը 20:00-ին լեգենդար «Մարականա» մարզադաշտում կկայանա Ռիոյի Օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունը:

Placeholder
Հայ մարզիկներն անհամբերությամբ են սպասում Օլիմպիական Խաղերի մեկնարկին