Մարտունու շրջանում հացահատիկային մշակաբույսերի բերքատվության միջին ցուցանիշը ամենաբարձրն է Արցախում
Քաղաքական
11:07 05/08/2016
ԼՂՀ

Մարտունու շրջանում հացահատիկային մշակաբույսերի բերքատվության միջին ցուցանիշը ամենաբարձրն է Արցախում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այցելել է Մարտունու շրջան և Կարմիր Շուկա ավանում խորհրդակցություն հրավիրել շրջվարչակազմի ու համայնքների ղեկավարների մասնակցությամբ՝ նվիրված 2016 թվականի հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի ընթացքին:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի  տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, նախագահը գոհունակությամբ նշել է, որ այս տարի Մարտունու շրջանում հացահատիկային մշակաբույսերի բերքատվության միջին ցուցանիշը ամենաբարձրն է հանրապետությունում, իսկ համախառն բերքի ծավալով շրջանը զբաղեցնում է երկրորդ տեղը:

Երկրի ղեկավարը նշել է, որ գրանցված ցուցանիշները հիմք են տալիս համապատասխան աշխատանքների արդյունավետ կազմակերպման դեպքում հետագա տարիներին ևս ապահովել համախառն բերքի մեծ ծավալներ:
Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված խնդիրների պատշաճ լուծման ուղղությամբ:

Նախագահին ուղեկցել են վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Placeholder
Մարտունու շրջանում հացահատիկային մշակաբույսերի բերքատվության միջին ցուցանիշը ամենաբարձրն է Արցախում