Հրադարարը կրկին խախտվել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից
Քաղաքական
09:26 05/08/2016
ԼՂՀ

Հրադարարը կրկին խախտվել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից

Օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 35 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 570 կրակոց:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հիմնականում պահպանել են հրադադարի ռեժիմը և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում,-հայտնում է ԼՂՀ ՊԲ-ն:

Placeholder
Հրադարարը կրկին խախտվել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից