Գալուստ Սահակյան. Փողոց դուրս եկած մարդիկ ոչ թե ինչ-որ մեկին էին պաշտպանում, այլ դժգոհ էին իրենց ապրելակերպից. ՀԺ
Օրվա մամուլ
09:02 06/08/2016

Գալուստ Սահակյան. Փողոց դուրս եկած մարդիկ ոչ թե ինչ-որ մեկին էին պաշտպանում, այլ դժգոհ էին իրենց ապրելակերպից. ՀԺ

«Հայկական ժամանակ»-ը զրուցել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ:

-Առաջիկայում այլ պաշտոնանկություններ  լինելո՞ւ են

-Այլ պաշտոնների փոփոխությունները  միշտ էլ կարող են լինել, բայց չեմ կարծում, որ ակնհայտ մեծ փոփոխություններ լինեն։

-Դժգոհությունը հանրապետական կուսակցության  իշխանության  նկատմամբ  այնքան մեծ է, որ «Սասնա ծռեր»  խմբի գործունեության  արդյունքում ժողովուրդը փողոց դուրս եկավ  և շարունակում է դուրս գալ։  Իշխանությունն ի՞նչ  դասեր է քաղելու  այս իրադարձությունից։

-Ես չեմ կարծում, որ դա Հանրապետականի դեմ է, որովհետև միշտ էլ երկրում  մի հարյուր հազար հոգի կարող է այլ կերպ մտածել։ Փողոց դուրս եկած մարդիկ ոչ թե ինչ-որ մեկին էին պաշտպանում, այլ դժգոհ էին իրենց ապրելակերպից և ոտքի են կանգնել։  Եվ ես կարծում եմ, որ իրոք ժողովուրդը դժգոհելու տեղ ունի։

-Եվ այդ դժգոհության արդյունքում ելք չգտնելով՝ արտագաղթում է։

-Չխոսեմ այդ արտագաղթի մասին, որովհետև եթե Սովետի ժամանակ Հայաստանի սահմանները  մի օր բաց լինեին, ժողովրդի կեսից ավելին արդեն  փախած կլիներ  արտերկիր։  Այսօր հայերն  աշխարհում բարեկամներ ունեն, հարազատներ, գնալ-գալու կապերը շատացել են։  Մի մասն այդպես, մի մասը՝ նեղացած։ Բայց ես չեմ կարծում, որ այդ արտագաղթը պիտի վնասի մեր  քաղաքական կամ պետական հետագա ծրագրերը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Placeholder
Գալուստ Սահակյան. Փողոց դուրս եկած մարդիկ ոչ թե ինչ-որ մեկին էին պաշտպանում, այլ դժգոհ էին իրենց ապրելակերպից. ՀԺ