«Սասնա ծռեր» -ի անդամներին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանը 2-րդ խմբի հաշմանդամ է
Իրավունք
14:13 06/08/2016
Հայաստան

«Սասնա ծռեր» -ի անդամներին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանը 2-րդ խմբի հաշմանդամ է

Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր»  խմբի անդամներին սեփական մեքենայով սնունդ հասցրած Արթուր Սարգսյանին առաջադրված մեղադրանքը վերաորակվել է՝ այժմ մեղադրվում է զինված խմբի անդամներին օժանդակելու մեջ,- Panorama.am-ին տեղեկացրեց Ա. Սարգսյանի պաշտպան, Փաստաբանների պալատի անդամ Տիգրան Եգորյանը:

Հիշեցնենք, որ փաստաբան Ինեսա Պետրոսյանը panorama.am-ի հետ զրույցում  աբսուրդ էր համարել այն, որ Սարգսյանին առաջադրվել էր նույն մեղադրանքը, ինչ հուլիս 17-ին գունդը գրաված «Սասնա ծռերի» անդամներին. Արթուր Սարգսյանը գունդ էր մտել հուլիսի 26-ին՝ անզեն ու հաց տանելու նպատակով։  

Նախնական մեղադրանքն էր՝  ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Փաստաբան Եգորյանի խոսքով՝ Ա.Սարգսյանը 2-րդ խմբի հաշմանդամ է, առողջական լուրջ խնդիրներ ունի, սակայն դատարանը  կալանքը կիրառելիս հաշվի չի առնվել:

Placeholder
«Սասնա ծռեր» -ի անդամներին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանը 2-րդ խմբի հաշմանդամ է